Մենք ունենք երկիրն առաջ մղելու ներուժ և վճռականություն. Քոչարյանը հանդիպել է Վայքի բնակիչների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքն ունի ներուժ, կամք և վճռականություն՝ երկիրն առաջ տանելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին վայքեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը, բնականաբար, ասելու են՝ իրենք են այն ուժը, որ երկիրն այս վիճակից կհանի: «Մենք ներկայացնում ենք մեր թիմը, ասում ենք՝ ունենք այդ ներուժը, այդ կամքը, այդ վճռականությունը՝ երկիրն առաջ տանելու համար: Մենք ունենք ամենից կարևորը՝ փորձը, և արդեն մեկ անգամ դա արել ենք:Մեր թիմում են մարդիկ, ովքեր կառուցել են հաղթանակած բանակ, վերականգնել են տնտեսությունը, ովքեր հասկանում են՝ ինչ է ներդրումային քաղաքականությունը, տնտեսական զարգացումը: Մենք նայում ենք ձեր աչքերի մեջ և ասում ենք՝ մենք ենք նրանք, ով ձեզ պետք է այսօր: Բայց որոշումը ձերն է», - ասաց Քոչարյանը:

Նա կոչ արեց իր համակիրներին աշխատել հարևանների, ընտանիքի անդամների, գործընկերների հետ, համոզել, որ «Հայաստան» դաշինքն է այն ուժը, ում պետք է վստահել: «Ամեն ինչ լավ է լինելու»,- հայտարարեց Քոչարյանը:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին