«Պատիվ ունեմ» դաշինքը Արագածոտնի մարզում հանդիպում է ունեցել բնակիչների հետ
1 րոպեի ընթերցում
![«Պատիվ ունեմ» դաշինքը Արագածոտնի մարզում հանդիպում է ունեցել բնակիչների հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1054778.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը քարոզարշավի շրջանակներում Հանրապետության մարզերում շարունակում է ընտրողներին ներկայացնել ստեղծված ծանր ճգնաժամային վիճակից մեր պետությունը դուրս բերելու, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ դաշինքի ծրագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դաշինքից, հունիսի 8-ին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ այցելել է Արագածոտնի մարզ:
Աշտարակում հանդիպում է ունեցել բնակչության հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: