Քաղաքականություն

Ազգային-ժողովրդավարական բևեռ կուսակցությունը նախընտրական շրջանում առաջարկում է անցումային կառավարման ծրագիր

1 րոպեի ընթերցում

Ազգային-ժողովրդավարական բևեռ կուսակցությունը նախընտրական շրջանում առաջարկում է անցումային կառավարման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունները համարում է լծակ՝ անցումային կառավարման ծրագիր իրագործել կարողանալու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության ընտրական ցուցակի ներկայացուցիչ Վահե Գասպարյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Այդ ծրագիրը նախատեսում է իրավաքաղաքական գնահատական նախկին իշխանություններին, դրանից բխող անցումային արդարադատություն՝ լյուստրացիա, նոր սահմանադրության ընդունում ու նոր ընտրական օրենսգիրք: Մեր հիմնական պայքարը լինելու է հրապարակային, ժողովրդին մոբիլիզացնելու ձևով, ինչպես նաև ժողովրդի կամքը պարտադրելու միջոցով, քանի որ իշխանությունը հենց ժողովուրդն է: Այս ընտրությունները համարում ենք լծակ, միջոց ու գործիք մեր նպատակին հասնելու համար»,- ասաց Գասպարյանը և հավելեց, որ խորհրդարան մուտք գործելով՝ իրենք կկարողանան ավելի տեսանելի ու արդյունավետ աշխատել ժողովրդի հետ:

Կուսակցության մյուս անդամ Արա Պապյանն ընդգծեց՝ ԱԺԲ-ն գալիս է արմատապես նոր գաղափարներով, որոնք ավելի դրական ու արդյունավետ արդյունքներ կտան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում