Հնդկաստանում ապրիլի սկզբից ի վեր առաջին անգամ COVID-19-ի 100 հազարից պակաս դեպք են հայտնաբերել մեկ օրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրը Հնդկաստանում կորոնավիրուսով ախտահարվաների ընդհանուր թիվն ավելացել Է 86 498-ով եւ կազմել 28 996 473: Ինչպես հունիսի 8-ին հայտնել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, վարակի հետ կապված մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 2 123-ով եւ հասել 351 309-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկրում վարակվածների օրական թիվը դարձել Է ամենացածրն ապրիլի 2-ից ի վեր, երբ առղողջապահության նախարարությունը հայտել Էր ախտահարման 81 466 նոր դեպքերի մասին:

Բացի դրանից, 100 հազարից պակաս վարակվածներ են արձանագրվել ապրիլի 5-ց հետո առաջին անգամ, երբ նոր դեպքերի թիվը կամել Էր 103 558: Առողջապահության նախարարությունը նշում Է, որ երկրում վարակից բուժվածների քանակը 24 ժամում ավելացել Է 182 282-ով եւ հասել 27 341 462-ի: Մեկ օրում ապաքինվածների թիվը 24 ժամում վարակվածների թիվը գերազանցում Է արդեն 26 օր անընդմեջ, նշում Է գերատեսչությունը: Առողջապահության նախարարության կարծիքով՝ վերջին վիճակագրական տվյալները վկայում են, որ Հնդկաստանն աստիճանաբար հաղթահարում Է կորոնավիուսային վարակով հիվանդացության երկրորդ թռիչքը:

Երկրում բուժման մեջ Է գտնվում կորոնավիրուսով 1 303 702 հիվանդ, ինչը 97 907-ով պակաս Է, քան մեկ օր առաջ: Հնդկաստանն զբաղեցնում Է աշխարհում երկրորդ տեղը (ԱՄՆ-ից հետո) կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թվով եւ երրորդ տեղը մահաբեր վախճանների քանակով (ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո): Առողջապահության նախարարության տվյալներով, անցած օրը կորոնավիրուսի դեմ պատվաստվել Է 3 364 476 մարդ, պատվաստում արածների ընդհանուր թիվը երկրում հասել Է 236 198 726-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են