Քաղաքականություն

5165 շարժումը նախընտրական քարոզարշավը սկսել է Աղձք բնակավայրից

1 րոպեի ընթերցում

5165 շարժումը նախընտրական քարոզարշավը սկսել է Աղձք բնակավայրից

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5165 շարժման նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Աղձք բնակավայրից, որտեղ գտնվում է Արշակունի թագավորների դամբարանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին 5165 շարժունից, արշավի մեկնարկի նման ձևաչափը խորհուրդ ուներ՝ ցուցադրելու, որ Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը խորը արմատներ ունեն, որոնք հնարավոր չի պոկել հայկական հողից։«Շարժումն այս քայլով նպատակ ուներ ցուցադրել նաև, որ Հայաստանը ունի հզորագույն ներուժ, որով հնարավոր է վերականգնել ինչպես Ազգային բանակը, ամրապնդել պետականությունն ու ինքնիշխանությունը, այնպես էլ հայտ ներկայացնել՝ դառնալու տարածաշրջանային ծանրակշիռ գործոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում