Համապատասխան քվե ստանալու դեպքում ԼՀԿ-ն պարտադրելու է ներքաղաքական խաղաղություն. Մարուքյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերլուծությունների՝ Հայաստանում մի իրավիճակ է, որ գործող և նախկին իշխանության պայքարը նույն ոճով շարունակվելու դեպքում հնրարավոր չի լինի խուսափել բախումներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս գնահատականը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների պաշտոնապես հունիսի 7-ին մեկնարկող քարոզարշավի նախօրեին անցկացված՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 5 համարների և կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարի մասնակցությամբ ասուլիսին։

«Այս պահին եղած բոլոր հարցումներով՝ ոչ իշխող ուժն է կարողանում հաղթել ընտրևություններում, ոչ էլ նախկին իշխանություններն՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի»,-ընդգծեց Մարույքյանը։ Նրա խոսքով՝ կան մինչև 45 տոկոս ընտրողներ, որոնք չեն կողմնորոշվել, թե ում օգտին պետք է քվեարկեն։ «Միակ ուժը, որ թշնամիներ չունի երկու հակամարտող բևեռներում, «Լուսավոր Հայաստանն» է»,- նկատեց նա՝ հավելելով, որ համապատասխան քվե ստանալու դեպքում կուսակցությունն անհաշտ կողմերին պարտադրելու է ներքաղաքական խաղաղություն։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

Հայերեն Русский

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս

Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ

Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին

Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան

Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են