Նիգերիան արգելափակել է «Թվիթեր»-ի աշխատանքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի դաշնային կառավարությունը անորոշ ժամանակով երկրում արգելափակել է «Թվիթեր» միկրոբլոկի աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Նիգերիայի տեղեկատվության եւ մշակույթի նախարարությունը:

«Դաշնային կառավարությունը անորոշ ժամանակով դադարեցրել է միկրոբլոգների ծառայության եւ «Թվիթեր» սոցիալական ցանցի գործունեությունը Նիգերիայում», - նշվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Մամուլի հաղորդագրության համաձայն, Նիգերիայի տեղեկատվության եւ մշակույթի նախարարությունը հայտարարել է , որը «Թվիթեր»-ը կարող է խաթարել Նիգերիայի գոյությունը:

Հայերեն Русский