2018-ից հետո Հայաստանում կառավարման մեկ լիարժեք տարի ենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերջին երեք տարին պետության պատասխանատուն եղել է իրենց կառավարությունը, սակայն 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում կառավարման մեկ լիարժեք տարի են ունեցել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ 2019 թվականին Հայաստանը բոլոր ցուցանիշներով գրավել է աշխարհի ուշադրությունը:

«2018 թվականից հետո մենք Հայաստանի Հանրապետությունում կառավարման մեկ լիարժեք տարի ենք ունեցել` դա 2019 թվականն է: Հայաստանը եվրոպական և եվրասիական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը արձանագրած պետությունն է եղել: 2019 թվականին բարձրացել են թոշակները, ուսուցիչների աշխատավարձերը, զինվորականների աշխատավարձերը, Հայաստանը ռեկորդային քանակով զբոսաշրջիկներ են այցելել, բիզնեսը ռեկորդային թվով եկամուտներ է ապահովել, Հայաստանի կառավարությունը 60 միլիարդ դրամի «հուսահատ» պարտք վերադարձրել է բիզնեսին: Սա է մեր կառավարման տարիների իրական պատկերը և արտահայտությունը»,- ասաց Փաշինյանը:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ