Քաղաքականություն

ԿԸՀ-ն ընտրապայքարին մասնակցող որոշ թեկնածուներից ստացել է ինքնաբացարկի դիմումներ

2 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն ընտրապայքարին մասնակցող որոշ թեկնածուներից ստացել է ինքնաբացարկի դիմումներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրապայքարին մասնակցող եզակի թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ինքնաբացարկի դիմումները կարող են ներկայացվել քվեարկությունից 10 օր առաջ: Ինչպես ընտրապայքարին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, այնպես էլ առանձին թեկնածուներն իրավունք ունենք մինչև հունիսի 10-ը ներկայացնելու ինքնաբացարկի վերաբերյալ դիմումներ: Առանձին թեկնածուների հետ կապված կան ստացված ինքնաբացարկի եզակի դիմումներ՝ տարբեր ուժերից»,-ասաց Մուկուչյանն ու հավելեց, եթե չի սխալվում, այդպիսի դիմումների թիվը 2-3 է:

Առաջիկա օրերին ԿԸՀ-ն նիստ կունենա և այդ դիմումներով որոշումներ կկայացնի:

ԿԸՀ-ն քարոզարշավի մեկնարկին հանդես կգա համապատասխան կոչով՝ ուղղված բոլոր թեկնածուներին: «Մենք խիստ կարևորում ենք, որ քարոզարշավի ժամանակ պահպանվեն Ընտրական օրենսգրքի բոլոր կանոնակարգումները՝ բոլոր սուբյեկտների կողմից: Իհարկե, հետևելու ենք ամբողջ քարոզարշավի ընթացքում և ցանկացած օրենքի խախտում հայտնաբերելու պարագայում արձագանքումը լինելու է շատ արագ, օպերատիվ և ԸՕ-ի պահանջներին լիարժեք համապատասխան»,-ասաց Մուկուչյանը:

Նա վստահեցրեց, ԿԸՀ-ն, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովները հետևելու են ամբողջ գործընթացին:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում