ՉԺՀ-ն, Աֆղանստանը եւ Պակիստանն սպասում են «Թալիբանի» վերադարձին քաղաքական հուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը, Աֆղանստանը եւ Պակիստանը սպասում եւ ողջունում են «Թալիբան» շարժման վերադարձին Աֆղանստանի քաղաքական հուն: Այդ մասին ասված Է երեք երկրների արտգործնախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աֆղանստանի ԱԳՆ-ի ղեկավար Մոհամադ Հանիֆ Աթմարի եւ Պակիստանի ԱԳՆ-ի ղեկավար Շահ Մեհմուդ Քուրեշիի հետ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի եռակողմ կոնսուլտացիաների չորրորդ փուլը կայացել Է հունիսի 3-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով: Համատեղ հայտարարության տեքստը հունիսի 4-ին հրապարակվել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում:

«Երեք կողմերն անհրաժեխտ են համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2513 բանաձեւի Կատարումը, անհամբերությամբ սպասում եւ ողջունում են «Թալիբանի» վերադարձն Աֆղնստանի քաղաքական հուն»,- ասված Է հայտարարության մեջ: «Կողմերը վերստին հայտարարել են, որ չեն պաշտպանում Աֆղանստանում որեւիցե կառավարության ստեղծումը ռազմական ուժի միջոցով, հանդես են գալիս այն բանի պաշտպանությամբ, որ Աֆղանստանը դառնա անկախ, ինքնիշխան պետություն»,- նշված Է փաստաթղթում:

Ինչպես նշված Է հայտարարության մեջ, «կողմերն ընդգծել են, որ Աֆղանստանում ներքին հակամարտությունը պետք Է կարգավորվի խաղաղ ճանապարհով, եւ բոլոր կողմերին կոչ են արել հնարավորինս շուտ հայտարարելու լիակատար հրադադարի մասին եւ վերջ դնելու անիմաստ բռնությանը եւ անհրաժեշտ պայմաններ սեղծելու Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» շարժման միջեւ բանակցությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին