Երևանի Գինու Օրեր 2021

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի գինու օրերը կանցկացվեն 5-րդ անգամ, կտևեն 2 օր՝ հունիսի 4-ին և 5-ին։ Փառատոնի կազմակերպիչները ներկայացնում են այն որպես 2 կարևորագույն ինդուստիրաների՝ տուրիզմի և գինեգործության շփման հարթակ, որն ունի մեկ նպատակ՝ տնտեսության զարգացում։ Փառատոնին կմասնակցի 3 բարեգործական ընկերություն, որոնց արտադրանքի (Հադրութի գինի և տեղում պատրաստվող ժենգյալով հաց) վաճառքից ստացված եկամուտը կուղղվի պատերազմից տուժած զինվորների և զոհվածների կանանց աջակցությանը։ Փառատոնը կընդլայնի իր մակերեսը և կներառի հատվածներ 3 փողոցներից՝ Մոսկովյան, Թումանյան, Սարյան։ Ընդհանուր երկարությունը կկազմի 600 մետր։ Սնունդն ու գինիները կներկայացվեն 97 տաղավարներում։ Փառատոնին իր արտադրանքը կներկայացնի գինեգործական 41 ընկերություն (նախորդ փառատոնի 25-ի փոխարեն)։ Հյուրերը հնարավորություն կունենան փորձարկելու ընդհանուր առմամբ 281 տեսակ գինի, այդ թվում՝ 113 կարմիր, 91 սպիտակ, 30 վարդագույն, 18 փրփրուն, 38 մրգային: Դրանցից 15-ը կներկայացվեն առաջին անգամ: Բացի գինուց կլինի նաև սնունդ (քանի որ սոված փորին չարժե խմել), ընդհանուր առմամբ՝ 30 կետ։ Փողոցում կտեղադրվի 2 բեմ, որոնցից մեկը նվիրված կլինի Առնո Բաբաջանյանի 100-ամյակին (ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիան), մյուսից կհնչեն երևանյան երգեր՝ բենդերի կատարմամբ։

Երևանի Գինու Օրերի կազմակերպիչներն են երկու կին՝ Մերի Բադալյանն ու Նունե Մանուկյանը։ Հիմնական աշխատակազմում կա ևս հինգ կին, իսկ կազմակերպչական աշխատանքներում ներգրավված է նաև շուրջ 100 կամավոր։ «Գինին վայելելու փաթեթը», որը ներառում է գինու գավաթ և համտեսի 10 կտրոն, արժե 5000 դրամ։ Ամեն տաղավարում հնարավորություն կլինի գնելու առանձին գինիներ՝ հավելյալ գնով։

Գինու օրերի անհպում վճարման գործընկերն է Իդրամը, որն առաջարկում է 5% քեշբեք՝ փառատոնի տոմսը հավելվածով նախօրոք գնելու դեպքում։ Այսպիսով, Իդրամը շարունակում է կարևոր միջոցառումներին իր տեխնոլոգիական աջակցությունը․ երկու տարում Իդրամի շուրջ մեկ միլիոն օգտատերերը (ամսական ակտիվ օգտատերերը 300 հազարն են) հավելվածով գնել են ավելի քան 20 միջոցառման շուրջ 15,000 տոմս։ Հաշվի առնելով, որ քովիդը դեռ վերջնականապես հաղթահարված չէ, պետք է հիշել, որ Իդրամն այսպիսով բացառում է հերթերի գոյացումն ու մանրէաշատ կանխիկի հետ առնչությունը՝ շնորհիվ 5000-ից ավելի վաճառակետերի և 650-ից ավելի առցանց խանութների, որտեղ հնարավոր է վճարել Իդրամով։

Ավելին, Գինու օրերի երկրորդ օրվա երեկոյան Motor Yerevan տարածքում տեղի կունենա Իդրամի աջակցությամբ տեղի ունեցող ևս մի իվենթ՝ Polocorp-ի համերգը, որը կարելի է դիտարկել որպես Երևանի գինու օրերի աֆթերփարթին։ Նմանատիպ միջոցառումներին մասնակցելով՝ Իդրամը փորձում է ստեղծել վճարման նոր մշակույթ՝ առաջարկելով արագ, հարմար, ժամանակակից և անվտանգ անհպում վճարումների լուծումներ։

Հայերեն

Պակիստանում ձնահյուսից հետո հայտնաբերվել է չորս լեռնագնացի մարմին. վեց մարդու որոնումները շարունակվում են

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատի ձկնաբուծարան

Լատվիան ժամանակավորապես փակել է Բելառուսի հետ սահմանային անցակետը

Հայաստանի առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿԾ-ում քննարկել են «Աբովյան» և «Արթիկ» ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրները

Սեուտա ներթափանցած շուրջ 50 հազար միգրանտներից ավելի քան 48 հազարը վերադարձել է Մարոկկո

Վարչապետն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան. քննարկվել են ՀՀ-ում ԱԲ ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները

Առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կփորձի պարզել՝ հնարավոր է արդյոք վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները. Ռուբիո

Հայաստանի դեսպանն ու Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսը հանդիպել են ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներին

Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի պատճառները պարզելու համար ներքին հետաքննություն կանցկացվի