Քաղաքականություն

Շիրակում ընթացքի մեջ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները 

1 րոպեի ընթերցում

Շիրակում ընթացքի մեջ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները 

ԳՅՈՒՄՐԻ,2 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար Շիրակի մարզը բաժանված է 4 ընտրատարածքների:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` մարզի տարածքայինընտրական հանձնաժողովներում արդեն մեկնարկել են ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։

Ինչպես նախկին ընտրություններում, այս անգամ ևս մարզում կգործեն թիվ 30, 31, 32 և 33 ընտրատարածքները։ Արթիկի և Անիի տարածաշրջանների բնակավայրերը ներառված են թիվ 33-ում ընտրատարածքում, իսկ Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներն ու Գյումրի քաղաքն ընդգրկված են թիվ 30, 31 և 32 ընտրատարածքներում:

Մարզը կունենա 220 ընտրատեղամաս։ Ընտրողների ընդհանուր թիվը, ըստ հրապարակված նախնական ընտրացուցակների,227 484 է։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում