Իսրայելում չեղարկել են կորոնավիրուսային գրեթե բոլոր սահմանափակումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում հունիսի 1-ից չեղարկել են գրեթե բոլոր սահմանափակումները, որոնք ավելի վաղ սահմանվել Էին կորոնավիրուսի համավարակի պատճառով, բացի փակ հաստատություններում գտնվող հասարակական վայրերում դիմակներ կրելուց եւ երկիր մուտք գործողների համար կարանտին անցնելուց: Այդ մասին գրում Է Times of Israel-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակությունը ճշտում Է, որ չեղարկվում են հավաքների թվաքանակի հետ կապված բոլոր սահմանափակումները: Բացի այդ, իսրայելացիներին այլեւս հարկավոր չԷ որտեղ Էլ որ լինի մուտքի հնարավորության փաստաթուղթ ներկայացնել COVID-19-ից հետո ապաքինման կամ պատվաստման վերաբերյալ: Հաջորդ շաբաթ Իսրայելում կսկսեն կորոնավիրուսի դեմ 12-ից մինչեւ 15 տարեկան երեխաների պատվաստումները: 20-ից բարձր տարիքային խմբում պատվաստում ստացել Է բնակչության ավելի քան 70 տոկոսը: Թերթը նշում Է, որ COVID-19-ի հիվանդացության ամենօրյա աճը կտրուկ նվազել Է, մայիսի 29-ին օրվա ընթացքում հայտնաբերվել Է վարակման 12, մայիսի 30-ին՝ միայն չորս նոր դեպք:

9 միլիոնից փոքր-ինչ ավելի բնակչություն ունեցող երկրում ընդամենը հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 839 հազար 475 դեպք, մահացել Է 6412 հիվանդ: Իսրայելը պահպանում Է մուտքի սահմանափակումները մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների համար, որը ներկայում գտնվում Է համաճարակաբանական վտանգավորության «կարմիր ցուցակի» մեջ: Իսրայել ժամանողները պետք Է ժամանելուց հետո կորոնավիրուսի թեստ հանձնեն, ինչպես նաեւ ունենան եւս մեկ թեստ, որն արվել Է թռիչքից 72 ժամ առաջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը