Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն ցանկանում է բարելավել հարաբերությունները դաշինքի անդամ երկրների հարևան Ռուսաստանի Դաշնության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները մեր հարևան Ռուսաստանի հետ: Եվ նույնիսկ եթե չկարողանանք բարելավել դրանք, ապա պետք է վարենք երկխոսություն, որն էլ ավելի կարևոր է, երբ հարաբերությունների բարդ են»,-ասել է նա:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ է՝ թափանցիկությունն ապահովելու և վտանգավոր միջադեպերը կանխելու համար:

Ակնկալվում է, որ հունիսի 14-ի գագաթնաժողովում դաշինքը կհաստատի «ՆԱՏՕ -2030» նոր հայեցակարգը, որը, մասնավորապես, կսահմանի Ռուսաստանի հետ հարաբերությունների մոտեցումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում