Առաջին փուլում մենք կարևորում ենք երկաթուղիների վերաբացումը. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել կուսակցության Ապարանի գրասենյակում, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում տարածաշրջանի հաղորդակցման ուղիների գործարկմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշել է, որ ավտոճանապարհների հարցում կողմերի միջև որոշակի հստակություն, տեսակետների մոտարկում չկա։ «Դա ապագայի հարց է։ Առաջին փուլում մենք կարևորում ենք երկաթուղիները։ Խոսքը Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղիները վերաբացելու մասին է»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ «մի նրբություն կա, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ԱՊՀ մի շարք համաձայնագրերում ունեն հատուկ կարծիքներ, վերապահումներ, և կա տարբերակ, որ այդ վերապահումներն ուղղակի հետ կանչվեն, եթե համաձայնություն կայանա, որպեսզի միջազգային, ԱՊՀ կանոններով բեռնափոխադրումներ տեղի ունենան։

Հայերեն Русский

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-29/10/26

Ասիական ինդեքսներ - 29/10/26

Ալիևը չի մասնակցի Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Հայաստանում նկարահանվում է նոր սիրային մելոդրամա

Դնեպրի երկաթուղային կայարանին ռուսական հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել

Կապահովվի նոր տարկետման համակարգի կիրարկումը. ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի պետք է աշխատել ՀՀ-ում

Մշակաբույսերի գիտական կենտրոնը շարունակում է նոր և համեղ բանջարեղենի տեսակներ ստանալ

ՊՆ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Փաշինյանն ու Կայզերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանն ու տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հարցեր