Փաշինյանը հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում
1 րոպեի ընթերցում
![Փաշինյանը հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1053841.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել կուսակցության Ապարանի գրասենյակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա անդրադարձել է ՀՀ ներքաղաքական կյանքին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում տարածաշրջանի հաղորդակցման ուղիների գործարկմանը, գերիների վերադարձի և այլ հարցերի։