Միջազգային

Պուտինն ԱԽ-ի հետ քննարկել է Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը

1 րոպեի ընթերցում

Պուտինն ԱԽ-ի հետ քննարկել է Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ՌԴ ազգային անվտանգության ռազմավարությունը ՝ հաշվի առնելով առկա սպառնալիքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Որպես հիմնական հարց մեր օրակարգում Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ռազմավարությունն է: Տեսնենք, թե ինչ նոր բան կա այս ոլորտում, ինչպես պետք է արձագանքենք այն սպառնալիքներին, որոնք մեր երկրի շուրջ ստեղծվում են ՝ հաշվի առնելով ներկա օրակարգը», - ասել է ՌԴ նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում