Քաղաքականություն

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորում է ստուգել տվյալների համապատասխանությունը և առկայությունը ցուցակում

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորում է ստուգել տվյալների համապատասխանությունը և առկայությունը ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ԿԸՀ համացանցային կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժնում ստուգել ձեր տվյալների համապատասխանությունը և առկայությունը ընտրողների ցուցակում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլիծառայությունից, ընտրողների ռեգիստրում որոնման արդյունքում հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները։

Ըստ աղբյուրի՝ ընտրողների ցուցակներում անճշտություններ, թերություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է այդ թերությունները վերացնելու մասին դիմում ներկայացնել տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն մինչև հունիսի 10-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում