Նիգերիայի ափերի մոտ նավ է խորտակվել. ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերծանրաբեռնված նավը, որի վրա եղել է 160 մարդ, Նիգերիայի հյուսիս-արևմուտքում խորտակվել է, ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս պահին ընթանում են փրկարարական աշխատանքներ, հայտնաբերվել և փրկվել է միայն 22 ուղևոր, գտնվել է մեկ մարդու դի,մնացածը համարվում են անհետ կորած:
Նշվում է, որ նավը նախատեսված է եղել 80 մարդու տեղափոխման համար:
Կարդացեք հոդվածը` Русский