Զախարովան խոսել է ԼՂ խնդիրը քաղաքական տարբերակով լուծելու անհրաժեշտության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Մինսկի խմբի ձևաչափը միջազգային մեծ աջակցություն ունի:

Զախարովան հիշեցրել է 2021 թվականի ապրիլի 13-ին համանախագահ երկրների հայտարարությունը, որում ընդգծվում էր «ղարաբաղյան հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման հասնելուն ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը»:

«Այս առումով Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արվել առաջին իսկ հնարավորության դեպքում վերականգնել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը ` համանախագահների հովանու ներքո: Ընդգծվել են հարցերը, որոնց լուծման համար հավելյալ ջանքեր են հարկավոր: Դրանց թվում են ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձը` միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում, հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակումը, Լեռնային Ղարաբաղի հասանելիության սահմանափակումների վերացումը, այդ թվում և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը, հակամարտությունից տուժած համայնքների միջև ուղիղ շփումների և համագործակցության ընդլայնումը և մարդկանց միջև վստահության ամրապնդումը»,- նշել է Զախարովան՝ ընդգծելով, որ Երևանի և Բաքվի միջև տարաձայնությունները, հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, շարունակում են առարկայական մնալ:

Հայերեն English Русский

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ

Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում

Հայաստանի վարչապետն ու Ռումինիայի նախագահը քննարկել են հայ-ռումինական գործարար համաժողով անցկացնելու հնարավորությունը

Երևանում կանցկացվի Հայոց ցեղասպանության ընթացքում Սիրիայի և Միջագետքի անապատներում հայերի բնաջնջման վերաբերյալ միջազգային գիտաժողով

Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվել

Բուլղարիայում աճում է ներդրողների հետաքրքրությունը խորքային երկրաջերմային ռեսուրսների նկատմամբ. BTA