Քաղաքականություն

«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակները

1 րոպեի ընթերցում

«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հանրապետություն» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փաստաթղթերը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցումկուսակցության անդամ Անի Խաչատրյանը ներկայացրեց ցուցակի առաջին տասյակը: Ցուցակը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

  1. Արտակ Զեյնալյան
  2. Անի Խաչատրյանը
  3. Ռոմիկ Մխիթարյան
  4. Բորիկ Նազարյան
  5. Անահիտ Ադամյան
  6. Մանվել Ղազարյան
  7. Ալբերտ Հովասափյան
  8. Հայկանուշ Ղշյան
  9. Տավրոս Ափեյան

Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագրի» կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնու՞մ են ընտրվելու դեպքում, Անի Խաչատրյանը պատասխանեց, որ կախված է ընտրությունների արդյունքներից։

«Առհասական խորհրդարանական մոդելը իր մեջ կոալիցիա կազմելու հնարավորություն է պարունակում թե «Քաղաքացիական պայմանգրի» հետ, թե այլ քաղաքական ուժի հետ։ Ոչինչ չեմ բացառում»,- ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ կուսակցությունը գնում է շահելու ընտրությունները, ինչպես բոլոր քաղաքական ուժերը: Թե ինչ քվե կտա հասարակությունը, ընթացքում կերևա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում