Միջազգային

Պուտինը եւ Բայդենը կհանդիպեն Շվեյցարիայում. CNN

1 րոպեի ընթերցում

Պուտինը եւ Բայդենը կհանդիպեն Շվեյցարիայում. CNN

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր Է ռուսաստանցի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին անձնական հանդիպումը հունիսի 15-16-ին անցկացնել Շվեյցարիայում: Այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ տվյալների համաձայն, երկու առաջնորդների երկար սպասված հանդիպման անցկացման համար բոլոր քաղաքների թվում վերջնական հավակնորդը դարձել Է Ժնեւը: Սպասվում Է, որ Պուտինի հետ Բայդենի հանդիպումը կնշանավորի Միացյալ Նահանգների նախագահի՝ նրա պաշտոնակալության օրվանից ի վեր առաջին միջազգային շրջագայության ավարտը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում