ԼՀԿ-ն ՀԱՊԿ-ից ակնկալում է աներկբա հայտարարություններ ու գործողություններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀԱՊԿ-ից ակնկալում է աներկբա հայտարարություններ ու գործողություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ից եկող արձագանքները բավարարել են ԼՀԿ-ին՝ նա ասաց. «Բնականաբար ոչ, մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ն անի աներկբա հայտարարություններ ու գործողություններ»:

ԼՀԿ-ն ակնկալում է, որ ադրբեջանական զորքը Հայաստանի տարածքից դուրս հանվի՝ առանց նոր էսկալացիաների՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով: «Լուսավոր Հայաստան»-ի պահանջը հետևյալն է՝ առանց նոր պատերազմ հրահրելու այդ զինուժը դուրս բերել ՀՀ սուվերեն տարածքից: Ասել եմ ու պնդում եմ՝ ճիշտ է բանակցային ֆորմատը, բանակցելով, հստակ միջազգային ճնշում ձևակերպելով՝ այդ զորքին այնտեղից դուրս հանել»,-ասաց Մարուքյանը:

ԼՀԿ-ին ՀԱՊԿ-ի արձագանքը չի բավարարում մինչև այն պահը, քանի դեռ ադրբեջանական զինվորականները ՀՀ տարածքում են:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ն երկրորդ հոդվածով՝ համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:ՀՀվարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին հայտնել էր, որ նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA