Միջազգային

ԵՄ-ում չափահաս բնակչության 46 տոկոսն ստացել Է կորոնավիուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ում չափահաս բնակչության 46 տոկոսն ստացել Է կորոնավիուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության չափահաս բնակչության 46 տոկոսն արդեն ստացել Է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Մայիսի 25-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրամիությունում պատվաստումն առաջ Է ընթանում. տեղ Է հասցվել պատվաստանյութի 300 միլիոն դեղաչափ, 245 միլիոն դեղաչափ ստացվել Է, չափահաս բնակչության 46 տոկոսն ստացել Է թեկուզեւ մեկ դեղաչափ»,- գրել Է նա Twitter-ում: Նրա խոսքով՝ սպասվում Է, որ այս շաբաթ Եվրամիության չափահաս բնակչության կեսը կստանա պատվաստանյութի առաջին դեղաչափը:

Այս պահին Եվրամիությունում հավանության Է արժանացել չորս պատվաստանյութ. BioNTech կոնսորցիումի եւ Pfizer-ի մշակումը, Միացյալ Նահանգների Moderna ընկերության պատրաստուկը, բրիտանա-շվեդական AstraZeneca ֆիրմայի պատվաստանյութը եւ Johnson & Johnson ընկերության պատրաստուկը: Հունգարիայում, բացի դրանից, մատչելի են չինական Sinopharm-ը եւ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում