Քաղաքականություն

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստերի օրակարգում ընդգրկված է 35 հարց:

Պատգամավորները կքննարկեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է սահմանել, որ գրավադրված տրանսպորտային միջոցով սահմանը հատելու համար պետք է լինի գրավառուի համաձայնությունը:

Քննարկման կդրվի նաև «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Պատգամավորները կքննարկեն նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում