Տարածաշրջանային

Թուրքիան համաձայնել է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Լեհաստանին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան համաձայնել է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Լեհաստանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերը ՆԱՏՕ-ի երկիր Լեհաստանին մատակարարելու մասին համաձայնագիր է ստորագրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Դուդան Անկարայում է գտնվում պաշտոնական այցով:

Էրդողանը հայտնել է, որ հաջողություններ ունեն անօդաչու թռչող սարքերի արտադրության գործում և պատրաստ են իրենց փորձով ու հնարավորություններով կիսվել ՆԱՏՕ-ի գործընկեր Լեհաստանի հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լեհաստանի պաշտպանության նախարարը, իր երկիրը Թուրքիայից գնում է 24 հարվածային անօդաչու թռչող սարքեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում