Խաչատուր Սուքիասյանն ընտրություններին մասնակցելու է ՔՊ համամասնական ցուցակով
1 րոպեի ընթերցում
![Խաչատուր Սուքիասյանն ընտրություններին մասնակցելու է ՔՊ համամասնական ցուցակով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1053236.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է ՔՊ համամասնական ցուցակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:
«Ի պատասխան մի շարք ԶԼՄ-ների հարցումների, հայտնում եմ, որ Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ համամասնական ցուցակով: Այլ մանրամասների մասին կտեղեկացնենք առաջիկայում»,-նշել է նա:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին: