ԱՀԿ-ն կանխատեսել Է նոր մահացու վիրուսի ի հայտ գալը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղ թե ուշ մարդկությունը կբախվի նոր համավարակի, որն ավելի վտանգավոր Է լինելու, քան այժմյանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Կհայտնվի մեկ այլ վիրուս, որն ավելի վարակիչ եւ մահացու Է լինելու, քան այժմյանը»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով ԱՀԿ-ի 74-րդ նստաշրջանի բացմանը:

Կազմակերպության ղեկավարի կարծիքով, հատկապես վիրուսների դեմ պայքարը ցույց Է տալիս, որ պետությունները պետք Է միմյանց հետ համագործակցեն, այլ ոչ թե մրցակցեն: «Փաստի հետ կապված մենք կանգնած ենք ընտրության առջեւ. միահամուռ գործել կամ լինել չպաշտպանված»,-եզրափակել Է Գեբրեյեսուսը:

Առողջապահության համաշխարհային ասամբլեան մայիսի 24-ից մինչեւ հունիսի 1-ն անցկացվում Է վիրտուալ ձեւաչափով: Նրա հիմանական թեման պայքարն Է COVID-19-ի համավարակի դեմ եւ նոր գլոբալ արտակարգ իրավիճակների կանխումը առողջապահության բնագավառում: Ասամբլեայի աշխատանքին մասնակցում են ողջ աշխարհից ժամանած պատվիրակություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր

ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել զենքի վերահսկման եռակողմ բանակցություններին

Հայաստանն ու Ռուանդան վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի համար