Միջազգային

Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ԵՄ երկխոսության առնչությամբ Ավստրիայի ԱԳ նախարարի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ԵՄ երկխոսության առնչությամբ Ավստրիայի ԱԳ նախարարի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հայտարարությունը, թե Ռուսաստանը չի ցանկանում երկխոսություն Եվրամիության հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովան «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է.

«Դա ճիշտ չէ: Բազմաթիվ են եղել քաղաքական, հումանիտար, տնտեսական նախագծերը, որոնց Ռուսաստանը և ԵՄ-ն մասնակցել են: Բայց դրանք արգելափակվել են Բրյուսելի կողմից հակառուսական պատժամիջոցների ընդունումից և երկխոսությունը ագրեսիվ հռետորաբանությամբ, անհիմն մեղադրանքներով և ապատեղեկատվական արշավներով փոխարինելուց հետո»:

Ավելի վաղ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտնել էր, որ ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսություն, իսկ Մոսկվան՝ ոչ: Նրա խոսքով՝ ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունները լարված են: Միաժամանակ, Ավստրիայի ԱԳ նախարարը նշել էր, որ կան մի շարք ոլորտներ, որոնցում Մոսկվան ու Բրյուսելը ցանկանում են և պետք է համագործակցեն, օրինակ` կլիման, էներգետիկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում