Տարածաշրջանային

Թուրք լրագրողին աշխատանքից հեռացրել են ՆԳ նախարարին մաֆիայի հետ կապի վերաբերյալ հարց տալու համար

1 րոպեի ընթերցում

Թուրք լրագրողին աշխատանքից հեռացրել են ՆԳ նախարարին մաֆիայի հետ կապի վերաբերյալ հարց տալու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Anadolu» թուրքական պետական լրատվական գործակալությունը հայտարարել է իր լրագրողին աշխատանքից հեռացնելու մասին այն բանից հետո, երբ նա մամուլի ասուլիսի ժամանակ հարց է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ կազմակերպված հանցավորության հետ հավանական կապի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Թուրքիայի հայտնի քրեական հեղինակություններից մեկը ՝ Սեդաթ Պեկերը, ով թաքնվում է արտասահմանում, YouTube-ում տեղադրել է մի քանի տեսահոլովակներ, որոնցում նա մեղադրել է մի շարք նախկին եւ գործող բարձրաստիճան թուրք պաշտոնյաների, մասնավորապես ՝ Սոյլուին, կոռուպցիայի և մաֆիայի հետ կապերի մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում