Քովիդի դեմ ՌԴ-ի պատվաստանյութի արտադրության տեղայնացումը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում է. Պուտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության տեղայնացման հնարավորությունը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում Է: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մայիսի 21-ին ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստում, որը տեղի Է ունենում տեսակոնֆերանսի ձեւաչափով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դուք գիտեք, որ մեզ հաջողվեց բավականաչափ արագ ստեղծել երեք սեփական շատ արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութեր կորանավիրուսի դեմ, շուտով շրջանառության մեջ կդրվի չորրորդ պատվաստանյութը՝ «Սպուտինկ Լայթը»,- ասել Է Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանի տարածքում պատվաստումն ակտիվորեն Է ընթանում:

«Սպուտնիկ V»-ի թողարկումը հաջողությամբ տեղայնացած Է, այստեղ գորընկերներն արդեն ասացին, թե՛ Ղազախստանում եւ թե՛ Բելառուսում: Այժմ քննարկվում Է այդ արտադությունների ծավալման հնարավորությունը Հայաստանում եւ Ղրղզստանում»,- հայտնել Է նախագահը: Պուտինն ընդգծել Է, ր Ռուսաստանը «միակ երկիրն Է, որը հանձնում Է պատվաստանյութերի տեխնոլոգիաները»:

Նա նաեւ նշել Է, որ հաշվի առնելով ներկայիս ժամանակի հանգամանքները՝ Ռուսաստանը կարեւոր Է համարում ուշադրություն նվիրել համագործակցությանը դեղորայքային անվտանգության բնագավառում: Պուտինը նաեւ հիշատակել Է, որ Ռուսաստանում հայտնվել են կորոնավիրուսի դեմ հայրենական պատրաստուկներ, որոնց արդյունավետությունը, նրա կարծիքով, շատ բարձր Է:

«Մինչեւ տարեվերջ ԵԱՏՄ-ի փորձագետները պետք Է պատրաստեն ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ այլ վտանգավոր հիվանդությունների բուժման համար ռազմավարական տեսակետից կարեւոր դեղորայքային պատրաստուկներով մեր երկրների ապահովման միջոցառումների պլան»,- հավելել Է ՌԴ-ինախագահը՝ ճշտելով, որ խոսքն այն մասին Է, որ արդյունավետ եւ մատչելի դեղորայքի արտադրություն կազմակերպվի ԵԱՏՄ-ում:

Նա նաեւ նշել Է, որ այդ արտադրության ծավալները պետք Է բավական լինեն առողջապահության ազգային համակարգերի պահանջների բավարարման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ