Միջազգային

Ռուսաստանի եւ Սերբիայի զինվորականներն անցկացրել են հակաահաբեկչության գծով վարժանքների փուլը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի եւ Սերբիայի զինվորականներն անցկացրել են հակաահաբեկչության գծով վարժանքների փուլը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Սերբիայի զինծառայողները Սերբիայում մեկնարկած համատեղ տեկտիկական վարժանքների շրջանակներում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչության ուղղվածությամբ գործնական առաջադրանքների կատարելագործմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Առաջադրված խնդիրների կատարման ընթացքում ստորաբաժանումներն անցկացրել են ահաբեկչական խմբերի որոնում տեղանքում, կատարելագործել են հակադարանային գործողությունները եւ հարձակում անցկացրել պայմանական զինյալների բազայի վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Վարժանքների գործնական մասի ընթացքում անցկացվել Է ինքնաձիգներից, դիպուկազարկային սպառազինությունից եւ զրահաավտոմոբիլների վրա տեղակայված խոշոր տրամաչափի գնդացիրներից մարտական հրաձգության փուլը: Մարտականին առավելագույնս մոտ իրադրության ստեղծման համար գործի են դրվել տարբեր տեսակի մարտավարական եւ դինամիկական թիրախներ, ինչպես նաեւ հրաձգային սարքավորման մոդուլային համալիրներ, տեղեկացնում Է պաշտպանության նախարարությունը:

Ռուս-սերբական համատեղ տակտիկական վարժանքը կտեւի մինչեւ մայիսի 25-ը: Ռուսական կողմից վարժանքին կներգրավվի Արեւմտյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության միավորման մինչեւ 200 զինծառայող եւ 11 միավոր տեխնիկա: Միջոցառման ընթացքում պլանավորվում Է կատարելագործել «Արբալետ» պարաշյուտային համակարգերի դեսանտավորումը, դեպի անօրինական զինված կազմավորման օբյեկտ առաջ շարժվելը, դրա շրջափակումը եւ ոչնչացումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում