Քաղաքականություն

Ես ո՞նց եմ ստանում դա, կարո՞ղ է մեկը բացատրի. Փաշինյանը՝ նոր փաստաթղթի մասին ԱԳՆ-ի տեղյակ չլինելու մասին

1 րոպեի ընթերցում

Ես ո՞նց եմ ստանում դա, կարո՞ղ է մեկը բացատրի. Փաշինյանը՝ նոր փաստաթղթի մասին ԱԳՆ-ի տեղյակ չլինելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չի եղել, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև։

«Այդ փաստաթղթերը ստացվում են Արտաքին գործերի նախարարության խողովակներով, ես ո՞նց եմ ստանում դա, կարո՞ղ է մեկը բացատրի։ Դա տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունն ուղարկում է նախարարություն, նախարարն էլ ուղարկում է ինձ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ, նա խոսեց նաև 2021 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին ընդդիմության հայտարարություններին։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մասին ընդդիմությունն ասում է՝ դա հակապետական է, դա պետք է վավերացվեր, բայց դա փաստ է։ Բա ընդդիմությունն ինչու՞ չի ասում՝ մենք գալու ենք և չեղյալ ենք անելու այդ հայտարարությունը։Ասում են՝ դա հակապետական է, բայց որ մենք լինենք իշխանություն, չենք չեղարկելու»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում