Արծվանիստ եւ Վարդենիկ համայնքներում կայացավ «Պատասխանատու եմ Սեւանի համար» խորագրով բնապահպանական միջոցառումը

5 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության բնապահպանական ծրագրերի՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» ծրագրի, ինչպես նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության եւ ԳՄՀԸ կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում կայացավ «Պատասխանատու եմ Սեւանի համար» խորագրով բացօթյա միջոցառումը եւ համատեղ շրջայցը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, դիվանագիտական կորպուսի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ եւ շահառուներ:

Միջոցառման ընթացքում հյուրերը սկզբում ժամանեցին Արծվանիստ գետի տարածք, ծանոթացան «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին, մասնակցեցին ընթացիկ մաքրման աշխատանքներին համայնքի անդամների հետ միասին: Կենցաղային աղբի թափոններից ամբողջովին մաքրվեց Արծվանիստ գետի՝ Սեւանա լիճ թափվող հատվածը։ Մասնակիցներն այնուհետեւ ուղեւորվեցին դեպի Վարդենիկ համայնք, որտեղ էլ հնարավորություն ստացան ծանոթանալու «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի «Կաղամբի նոր տեսակների մշակումը Գեղարքունիքի մարզում» ենթածրագրի շահառուներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության բնապահպանական ծրագրերի թիմի անդամները, «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակում մայիսի 3-ից 11-ը տնկվել է ուռենու 135,990 կտրոն՝ Մասրիկ եւ Կարճաղբյուր գետերի ափամերձ տարածքներում` Մեծ Մասրիկ, Ախպրաձոր եւ Վարդենիս համայնքների վարչական շրջաններում։ Նշված համայնքներից աշխատանքներին մասնակցել են 63 բնակիչ: Մայիս ամսվա ընթացքում Սեւանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներում կտնկվի շուրջ 600.000 ուռենի: Կմաքրվեն Սեւանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներ: Գարնան եւ ամռան աշխատանքներին կմասնակցեն Գեղարքունիքի մարզից շուրջ 500 բնակիչ: «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը տրամադրում է ժամանակավոր աշխատանք եւ աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր տուժել են համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքներից՝ նպաստելով Սեւանա լճի եւ Սեւանա լիճ թափվող գետերի էկոհամակարգերի վերականգնմանը:

«Սեւանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի «Կաղամբի նոր տեսակների մշակումը Գեղարքունիքի մարզում» ենթածրագրի հիմնական նպատակն է՝ Գեղարքունիքի մարզում փոխարինել ավանդական դարձած մշակաբույսերը ոչ ավանդական` նոր մշակաբույսերով (բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ, կոլրաբի, չինական կաղամբ) եւ կաղամբի այլ նոր տեսակներով։ Ծրագիրը միտված է համայնքում սոցիալապես անապահով ընտանիքների անհատ ֆերմերներին տրամադրել սածիլներ։ Սածիլները բաշխվելու են անհատույց, միեւնույն ժամանակ նրանց համար կազմակերպվելու են համապատասխան դասընթացներ գյուղատնտեսական պատշաճ մեթոդների, էկոլոգիապես մաքուր մշակաբույսերի, օրգանական նյութերի ու պարարտանյութերի եւ ջրային ռեսուրսների պահպանման վերաբերյալ։ Այս նախաձեռնության նպատակն է՝ խթանել օպտիմիզացված գյուղատնտեսական պրակտիկաները՝ բարելավելով ֆերմերների ապրուստի միջոցը»,-ներկայացրին բնապահպանական ծրագրերի թիմի անդամները:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում