Միջազգային

ԱՀԿ-ի ղեկավարը ողջունել Է ԱՄՆ-ի որոշումն 80 մլն դեղաչափ պատվաստանյութեր ուղարկելու այլ երկրներ

2 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ի ղեկավարը ողջունել Է ԱՄՆ-ի որոշումն 80 մլն դեղաչափ պատվաստանյութեր ուղարկելու այլ երկրներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը ողջունել Է Միացյալ Նահանգների վարչակազմի որոշումը հունիսի վերջին կորոնվիրուսային վարակի դեմ ընդհանուր առմամբ 80 միլիոն դաղաչափ պատվաստանյութեր ուղարկելու այլ երկրներ: Մայիսի 17-ին այդ մասին նա հայտնել Է Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ողջունում եմ ԱՄՆ-ի նախագահ (Ջո Բայդենի) եւ Միացյալ Նահանգների հանձնառությունը COVID-19-ի դեմ 80 միլիոն դեղաչափ պատվաստանյութերի նվիրատվություն կատարելու կարիքավոր երկրներին: Մենք խորապես երախտապարտ ենք գլոբալ առողջապահությանը ձեր կողմնացության համար»,- գրել Է Գեբրեյսուսը:

Ըստ որում նա հավելել Է, որ COVAX միջազգային մեխանիզմի գործընկերները պատրաստ են աջակցելու պատրաստուկների արդարացի բաշխմանը: Մայիսի 17-ին ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտարարել Է, որ հունիսի վրեջին ԱՄՆ-ն այլ երկրներ կուղարկի ընդհանուր առմամբ 80 միլիոն դեղաչափ պատվաստանյութեր: Դրանցից 20 միլիոն դեղաչափ պատարստուկներ հունսի վերջին կհանձնվեն համավարակի դեմ պայքարող երկրներին: Մնացած 60 միլիոն դեղաչափը Վաշինգտոնը կմատակարարի մայիս – հունիսի ընթցքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում