Մշակույթ

Հայկ Պետրոսյանն ու Վահագն Հայրապետյանը ջազային մեկնաբանությամբ կներկայացնեն Շառլ Ազնավուրի երգերը

1 րոպեի ընթերցում

Հայկ Պետրոսյանն ու Վահագն Հայրապետյանը ջազային մեկնաբանությամբ կներկայացնեն Շառլ Ազնավուրի երգերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն ու ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը տարբեր երաժշտական հարթակներում հանդես կգան աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի տարեդարձին նվիրված համերգներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «JAZZNAVOUR» խորագրով երեկոներին երաժիշտները Ազնավուրի ամենասիրված երգերը կմատուցեն ջազային մեկնաբանությամբ:

Համերգները տեղի կունենան մայիսի 21-ին և 22-ին Հին Արենի ակումբում, մայիսի 23-ին Գյումրու HAYAT ակումբում և մայիսի 26-ին Ուլիխանյան ջազ ակումբում:

Հայկ Պետրոսյանին և Վահագն Հայրապետյանին կմիանան Խաչատուր Սավզյանը, որը կոնտրաբաս է նվագում, Արման Մնացականյանը, որը հարվածային գործիքներ է նվագում և շեփորահար Դանիել Մելքոնյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում