Տարածաշրջանային

Դմանիսում սվանների և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Դմանիսում սվանների և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի Դմանիս քաղաքում մայիսի 16-ին սվանների և ադրբեջանցիների միջև տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, ծեծկռտուքին մասնակցել է առնվազն երեք տասնյակ մարդ, որոնք զինված են եղել մահակներով, փայտե և երկաթե ձողերով։ Երեկոյան իրավիճակը սրվել է, իսկ մթերային խանութը, որի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, ավերվել է։ Դեպքի վայր են ժամանել Վրաստանի ուժայինները։

Միջադեպի մանրամասները պատմել է ավերված խանութի վաճառողուհի Սայիդ Իսմայիլովան։ Նրա խոսքով ՝ խանութ են մտել երիտասարդները եւ խնդրել պարտքով գարեջուր տալ։ Կինն ասել է, որ առանց սեփականատիրոջ թույլտվության չի կարող դա անել, որից հետո սկսվել է վիճաբանությունը։

Զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով տուժածների մասին տվյալներ չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում