Միջազգային

Պաղեստինը դեմ է Թուրքիայի կողմից պաղեստինյան և ղարաբաղյան հարցերի միջև համեմատականներին

1 րոպեի ընթերցում

Պաղեստինը դեմ է Թուրքիայի կողմից պաղեստինյան և ղարաբաղյան հարցերի միջև համեմատականներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինը հոյակապ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և չի ցանկանում, որպեսզի պաղեստինյան խնդրի հարցում զուգահեռներ տարվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնությունում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը:

Թուրքիայի ղեկավարը, մասնավորապես, դատապարտել էր Գազայի հատվածում իսրայելական կողմի գործողություններն ու հայտարարել, թե ինչպես վճռականորեն պաշտպանում էին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, այսօր նույն կերպ աջակցում են պաղեստինցիներին:

«Մենք չենք ցանկանում համեմատել իրադրությունը նրա հետ, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում: Մենք հոյակապ հարաբերություններ ունենք Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև լավ հարաբերություններ՝ Թուրքիայի հետ»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ դեմ են երկու թեմաների համեմատությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում