«Պատիվ ունեմ» դաշինքը հանդես է գալիս «Ուղղիր մեջքդ: Կպնենք գործին: Որ ապրենք» կարգախոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքի, որը ձևավորել են Հայաստանի հանրապետական ու «Հայրենիք» կուսակցությունները, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է եռաբաղադրիչ կարգախոսով՝ «Ուղղի՛ր մեջքդ: Կպնե՛նք գործին: Որ ապրե՛նք»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Պատիվ ունեմ» դաշինք կազմելու հուշագիրը ստորագրելուց հետո կայացած ճեպազրույցում դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրենք ներկայանում են նաև հնգաթև աստղ խորհրդանիշով:

««Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդանիշը հնգաթև աստղ է: Ոչ բոլորը գիտեն, որ այն քրիստոնեության ամենաառաջին խորհրդանիշն է: Այն մեզ համար խորհրդանշում է ծառայությունը հայրենիքին, պատմական հիշողությունը, մեր նախնիների հաղթանակները, սխրանքները, մարդկային երազանքը»,-ասաց Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, հայ ժողովուրդը պետք է վերականգնի ու վերագտնի իր արժանապատվությունն ու վեհությունը և պետք է կրկին հավատա իր սեփական ուժերին: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ պետք է պատրաստ լինել աշխատանքին, պայքարի միջոցով վերահաստատել սեփական հայրենիքում ապրելու իրավունքը, իսկ դրա համար պետք է վերացվեն բոլոր բաժանարար գծերը հասարակությունում: Նա ընդգծեց, որ միայն միասնական ջանքերի համադրմամբ պետք է անցնել բոլոր ուղղություններով՝ հզորացնելով հայրենիքը:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA