Միջազգային

Մակրոնը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազայում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Մակրոնը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազայում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր անհանգստություն է հայտնել Գազայի հատվածի խաղաղ բնակիչների ճակատագրով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը։ Մակրոնը հանդես է եկել այդ տարածաշրջանում խաղաղության վերականգնման օգտին։

«Ֆրանսիայի Հանրապետության նախագահը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ՝ Մերձավոր Արեւելքում բռնության և էսկալացիայի դադարեցման ջանքերի շրջանակներում։ Մակրոնն ընդգծել է խաղաղության հաստատելու հրատապ անհրաժեշտությունը։ Նա նաև իր մտահոգությունն է հայտնել Գազայի քաղաքացիական բնակչության համար», - ասված է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի տարածած հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում