Քաղաքականություն

Վազգեն Մանուկյանը նիստի է հրավիրում «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամներին

1 րոպեի ընթերցում

Վազգեն Մանուկյանը նիստի է հրավիրում «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին վարչապետՎազգեն Մանուկյանը մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, հրավիրում է «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամներին նիստի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վազգեն Մանուկյանի հայտարարությունը տարածել է «Հայրենիքի փրկության շարժման» «Ֆեյսբուք»-ի էջը:

Հայտարարության մեջ նշված է, որ խորհրդի նիստի նպատակն է՝ քննարկել Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները և հետագա անելիքները:

Մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում