Միջազգային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդիի՝ Պաղեստինին եւ Իսրայելին նվիրված բաց նիստը կարող է տեղի ունենալ մայիսի 14-ին

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդիի՝ Պաղեստինին եւ Իսրայելին նվիրված բաց նիստը կարող է տեղի ունենալ մայիսի 14-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսը, Նորվեգիան եւ Չինաստանը ներկայացրել են ամենամոտ ժամանակներս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բաց նիստի անցկացման պահանջ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածության Էսկալացիայի քննարկման համար: Մայիսի 12-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Անվտանգության խորհրդի մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինաստանը, Թունիսը եւ Նորվեգիան պահանջել են մայիսի 14-ին անցկացնել բաց նիստ՝ նվիրված Պաղեստինի եւ Իսրայելի շուրջն ստեղծված իրադրությանը,- ասել Է գործակալության զրուցակիցը:- Որոշումն ամենամոտ ժամանակներս կընդունվի Անվտանգության խորհրդի նախագահի կողմից, ընթացիկ ամսում դա Չինաստանն Է»:

ՄԱԿ-ի ԱԽ-ն մայիսի 10-ին եւ 12-ին կայացած նիստերի արդյունքներով չի կարողացել համաձայնեցնել Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հակամարտության սրման վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԽ-ի դիվանագիտական աղբյուրները, միասնական հայտարարի չի հաջողվում գալ ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով:

Մայիսի 10-ից իսրայելական բանակը եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումները փոխանակում են հարվածներ, որոնք հետեւել են Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած անկարգություններին, որտեղ տուժել Է ավելի քան 700 պաղեստինցի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում