Իսրայելի նավթամուղում հրդեհ Է բռնկել Գազայի հատվածից իրականացված գնդակոծությունից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Էյլաթ-Աշկելոն նավթամուղի տեղամասում հրդեհ Է բռնկել հրթիռի ընկնելուց հետո, որն արձակվել Է Գազայի հատվածից: Այդ մասին հաղորդում Է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գրանցվել նավթային ենթակառուցվածքի օբյեկտի վառելանյութի ամբարի ուղղակի վնասում, որը գտնվում Է Էյլաթ-Աշկելոն նավթամուղի շրջանում»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, որում թվարկվում են պաղեստինյան միջատարածքից իրականացվող հրթիռակոծությունների հետեւանքները: Հաղորդագրությունն ուղեկցվում Է այրվող ամբարի լուսանկարով: Այրվող օբյեկտի բազմաթիվ լուսանկարներ նաեւ հրապարակվում են սոցիալական ցանցերում: Գազայի հատվածի սահմանին վերջին տարիների ընթացքում խոշորագույն Էսկալացիան սկսվել Է մայիսի 10-ի երեկոյան:

Այս ժամանակաշրջանում Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռ Է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը կալանել Է դրանցից 200-ը: Իսրայելը նույնպես հարվածներ Է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ, որոնց հետեւանքով, ինչպես ավելի վաղ հայտնել Է պաղեստինյան միջատարածքի առողջապահության նախարարության ներկայացուցիչը, երկու օրվա ընթացքում զոհվել Է 30 մարդ, այդ թվում՝ տասը երեխա:

Անցած գիշերվանից օդային տագնապի շչակները չեն լռում պաղեստինյան միջատարածքին սահմանակից քաղաքներում եւ Աշկելոնում: 13:00-ից պաղեստինյան խմբավորումներն սկսել են գնդակոծել Աշդոդ խոշոր քաղաքը, երեկոյան շչակները հնչել են Թել Ավիվում եւ քաղաքամերձ բնակավայրերում: Իսրայելի բանակը զորակոչել Է հինգ հազար պահեստայինների՝ պաղեստինյան իսլամիստների դեմ գործողության ժամանակ տարբեր ստորաբաժանումների ամրապնդման նպատակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի

Սի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 280 չվերթ է չեղարկվել

Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

Նոր ուստարվա մեկնարկի առթիվ՝ դպրոցներում և հարակից տարածքներում Պարեկային ծառայությունն իրականացվելու է շրջիկ և ստացիոնար կարգախմբերով

Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները