Մենք միշտ գնացել ենք մեր հայտարարած արժեքների հետևից. Փաշինյանն արձագանքեց Մարուքյանին
1 րոպեի ընթերցում
![Մենք միշտ գնացել ենք մեր հայտարարած արժեքների հետևից. Փաշինյանն արձագանքեց Մարուքյանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1051911.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյաննը հայտարարեց, որ իրենց իշխանությունը միշտ գնացել է հայտարարված արժեքների հետևից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց խորհրդարանի հատուկ նիստում, արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե գործող իշխանությունը շեղվել է այն սկզբունքներից, որն ուներ, երբ «Ելք» դաշինքի կազմում խորհրդարանում ծավալում էր ընդդիմադիր գործունեություն:
«Ելք» դաշինքի նախընտրական ցուցակում եղել է 20 տոկոս համահարթ եկամտահարկի սահմանում, կարևորագույն դրույթներից մեկը եղել է համամասնական ընտրակարգի անցնելը: Մենք միշտ չէ, որ գնացել ենք մեր քաղաքական շահի հետևից, բայց մենք միշտ գնացել ենք մեր հայտարարած արժեքների հետևից»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց նաև, որ հեղափոխությունից առաջ խոստացել են, որ վենդետա չեն իրականացնելու և վենդետաներ չեն եղել:
Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում նաև շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությանը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից: