Միջազգային

Իսպանիայի վարչապետը հայտարարել է 100 օր անց կորոնավիրուսի դեմ հավաքական իմունիտետ ունենալու մասին

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի վարչապետը հայտարարել է 100 օր անց կորոնավիրուսի դեմ հավաքական իմունիտետ ունենալու մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում 100 օր անց բնակչության 70 տոկոսը պատվաստված կլինի նոր տեսակի կորոնավիրուսի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 10-ին հայտնել է Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը:

«Մեզ կորոնավիրուսի դեմ հավաքական իմունիտետից բաժանում է 100 օրը: Այսօր մենք համավարակի նոր փուլում ենք: Պատվաստման շնորհիվ կսկսենք հաղթահարել այս աղետը, որը վատագույնն էր մարդկության պատմության վերջին 100 տարիների ընթացքում»,- ասել է Իսպանիայի վարչապետը:

Իսպանիայում պատվաստումները սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 27-ից:

Ընդհանուր առմամբ երկրում վարակվել է 3.5 մլն մարդ, մահացել է շուրջ 78.8 հազարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում