Միջազգային

Մակրոնը հորդորել է ԱՄՆ-ին վերացնել պատվաստանյութերի արտահանման արգելքները

1 րոպեի ընթերցում

Մակրոնը հորդորել է ԱՄՆ-ին վերացնել պատվաստանյութերի արտահանման արգելքները

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հանրությունը չի կարողանա կասեցնել համավարակը, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ողջ աշխարհում հասանելի չլինի: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով իր ելույթում տեսակետ է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Եթե պատվաստանյութը ողջ աշխարհում հասանելի չլինի, մենք չենք կարողանա կանգնեցնել համավարակը: Պետք է աշխատենք, որ պատվաստանյութը դառնա համընդհանուր, իսկ դա ենթադրում է մեծացնել պատվաստանյութերի արտադրությունը»,- հայտարարել է Մակրոնը:

Նա կոչ է արել ԱՄՆ-ին հանել պատվաստանյութերի և դրանց բաղադրիչների արտահանման բոլոր արգելքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում