ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամեն գնով կանխել նոր Սառը պատերազմը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերտերությունները պետք է ամեն գնով կանխեն նոր Սառը պատերազմի վերսկսումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի անդամ-երկրների հանդիպմանը, որտեղ քննարկվում է ՄԱԿ-ի հաջորդ ղեկավարի ընտրությունների հարցը: Այս պահին Գուտերեշը միակ թեկնածուն է ընտրություններում:

«Ես զգուշացրել եմ նոր աշխարհառազմավարական բաժանման և գերտերությունների միջև հարաբերությունների դիսֆունկցիայի վտանգի մասին: Դա անվերջ կբարդացնի միջազգային համագործակցությունն այն պահին, երբ այն ամենից շատ է անհրաժեշտ: Մենք պետք է ամեն գնով խուսափենք նոր սառը պատերազմից», - կոչ է արել ՄԱԿ-ի ղեկավարը:

Հայերեն

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել

Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքները՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում