Ավելի քան 600 բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակն անբավարար է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում առկա շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքից 614-ը (3.2 տոկոս) գտնվում է տեխնիկական անբավարար վիճակում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

«Հայաստանում առկա տեխնիկական անբավարար վիճակում գտնվող շենքերը խնդիրներ ունեն, այսինքն՝ դրանք սեյսմակայունության բարձրացման կամ քանդման ու նորը կառուցելու խնդիր ունեն: Մեր հանրապետությունում առկա է նաև 1200 անհատական տուն, որոնք ենթակա են քանդման, դրանք ունեն 3-րդ աստիճանի վնասվածություն: ՀՀ-ում շենքերի անբավարար տեխնիկական վիճակում գտնվելու պատճառները տարբեր են: Առաջին հերթին, մեր երկրի սեյսմիկ գոտում գտնվելն է, սողանքային երևույթները, սեփականատերերի կողմից ոչ պատշաճ վարքագիծը, այսինքն՝ նրանք համապատասխան ձևով չեն իրականացնում իրենց պատկանող գույքի պահպանման, անվտանգ շահագործման պայմանները: Սողանքային երևույթների դեպքում այդ խնդիրը շատ սուր է լինում, երբ օրինակ ջրահեռացման համակարգերը նման գոտում անբարեխիղճ ձևով են իրականացվում: Ամենակարևոր հարցերից մեկը նաև շենքի տարիքն է, կապիտալ շենքերի դեպքում դրանք լինում են 50-100 տարի՝ կախված կոնստրուկցիաների ձևից»,- նշեց Արզումանյանը և հավելեց, որ 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո ՀՀ-ում սեյսմակայունության նորմերը վերանայվել են:

Նրա խոսքով՝ նախկին 7 բալի պահանջը ներկայում առնվազն 9 բալն է, և այդ լույսի ներքո ՀՀ-ում առկա շենքերի մի մասը կարող է չհամապատախանել նորմերին:

«Մեր երկրում ամենաշատ վթարային շենքերը գտնվում են Շիրակի և Լոռու մարզերում, ինչպես նաև Երևանում: Շիրակի մարզում կա 123 տեխնիկական անբավարար վիճակում գտնվող բազմաբնակարան շենք, Լոռիում՝ 149, իսկ Երևանում՝ 120: Բնակարանային ֆոնդի մեծ մասը գտնվում է Երևանում՝ 19 հազար շենքից մոտ 5 000-ը: Շիրակի և Լոռու մարզերում նմանատիպ վիճակում գտնվող շենքերի շատ լինելը պայմանավորված է 1988 թվականի երկրաշարժով»,- ասաց մասնագետը և հավելեց, որ Կոտայքի մարզում վթարային շենքերը քիչ են՝ 18-ն են, քանի որ այնտեղ բնակարանային ֆոնդը համեմատաբար ավելի նոր է ձևավորված:

Արզումանյանը շեշտեց, որ սողանքների հետևանքով վնասված անհատական տներն ու բազմաբնակարան շենքերը գտնվում են Տավուշի և Կոտայքի մարզերում, հիմնականում Նոյեմբերյանի հատվածում, ինչպես նաև Ողջաբերդ համայնքում:

«Հանրապետության սողանքային հատվածներում իրականացվում են ամրացման աշխատանքներ, սակայն, ցավոք, վերջին տարիներին դրանք այնքան էլ շատ չեն արվում»,- նշեց Արզումանյանը:

Հանրապետությունում կան շենքեր, որոնք 1-ին և 2-րդ աստիճանի վնասվածություն ունեն, որտեղ խնդիրները մի փոքր այլ են: Շենքերի տանիքիների 31 տոկոսն անբավարար է, նկուղների դեպքում՝ 35 տոկոսը, աստիճանավանդակները՝ 14 տոկոս, մուտքերն էլ՝ 50 տոկոս:

Զրուցեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հայերեն

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում