Ֆրանսիան մտահոգված է Ադրբեջանում ռազմական ավարի պուրակի բացմամբ. նման քայլերը հակասում են հաշտության ցանկությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան մտահոգված է Ադրբեջանի կողմից Բաքվում ռազմական ավարի «պուրակի» բացմամբ, որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ավար վերցված հայկական զինտեխնիկան և իբր հայ զինվորների պատկերող մոմե արձանները: Այս մասին հայտնեց Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունում «Արմենպրես»-ի դիվանագիտական աղբյուրը:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հաստատմանը: Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից ռազմական հաղթանակը տոնելու կապակցությամբ կազմակերպված այգու բացման արարողության ժամանակ հանրայնացված ցուցադրությամբ: Մինչ այս մահաբեր հակամարտությունը բազմաթիվ ընտանիքներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, վիշտ ու աղետ է բերել, բացման այդ արարողությունը հակասում է հաշտության վերականգնման այն ցանկությանը, որին բազմիցս միացել են նաև Ադրբեջանի իշխանությունները»,- նշեց դիվանագիտական աղբյուրը:

Ֆրանսիան շարունակելու է աշխատել մյուս համանախագահների հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության տեքստի նպատակներին հասնելու համար: «Այդպես են պահանջել հանրապետության նախագահը և նախարարը»,-նշված է ԱԳՆ-ից տրամադրված պատասխանում:

Ապրիլի 13-ի հայտարարությունում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) ընդգծել են, որ հատուկ ուշադրություն պետք է հատկացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական համընդգրկուն և կայուն կարգավորման հաստատմանը՝ կողմերի համար հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա: Այս համատեքստում համանախագահները կոչ են արել կողմերին ամենամոտ հնարավորության դեպքում վերականգնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո: Նրանք վերահաստատել են առաջարկը՝ իրենց հովանու ներքո կազմակերպելու ուղիղ երկկողմ խորհրդակցություններ, որպեսզի կողմերը վերանայեն և համաձայնության գան համատեղ կառուցվածքային օրակարգի շուրջ, որը կարտահայտի իրենց առաջնահերթությունները՝ առանց նախապայմանների: Համանախագահները նաև անհրաժեշտ են համարել հավելյալ ջանքեր գործադրել՝ հանուն տևական խաղաղության մտահոգության առիթ հանդիսացող այլ հարցեր կարգավորելու և փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար, մասնավորապես,բոլոր ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձը՝ համաձայն միջազգային հումանիտար օրենքի դրույթների:

Հայերեն العربية English Français Русский

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին