Քաղաքականություն

Տարակուսած եմ. Լիլիթ Մակունցն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

Տարակուսած եմ. Լիլիթ Մակունցն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ առաջարկը երկրորդ և երրորդ նախագահներին, առաջացրել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տարակուսանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ինձ համար, որպես նախկինում առաջին նախագահի հետ քաղաքական թիմի մաս հանդիսացող մարդ, շարժման մաս հանդիսացող մարդ, որը հիմնված է եղել արժեքաբանական հենքի վրա, իհարկե այդ հայտարարությունը տարակուսանք առաջացրել է: Շարժման՝ 2008-ի տրամաբանական շարունակությունը եղել է 2018-ին՝ այս անգամ արդեն ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, եղել է միևնույն արժեքաբանական հենքի վրա՝ իմ կարծիքով»,-ասաց Մակունցը:

Նա նշեց, որ ինքը, շատերը սովոր են առաջին նախագահից լսել բոլորովին այլ տեքստեր:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում